Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական «Համաս» խմբավորումը հայտարարել է, որ իր կառավարող մարմիններին հանձնարարել է պատրաստվել իշխանությունը փոխանցելու պաղեստինցի տեխնոկրատների անկախ կոմիտեին:
Կոմիտեն կկառավարի Գազան՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի ծրագրի։
Ըստ ԶԼՄ-ների՝ այս շաբաթ Թրամփը կհայտարարի «Խաղաղության խորհրդի» կազմը, որը կվերահսկի պաղեստինյան կոմիտեն։
«Համաս»-ը և Պաղեստինի ինքնավարությունը դեռևս չեն հրապարակել տեխնոկրատների անունները, որոնք պետք է քաղաքականապես անկախ լինեն, պարզ չէ նաև, թե արդյոք Իսրայելն ու ԱՄՆ-ը նրանց կհաստատեն։
Անցյալ շաբաթ 12 քաղաքականապես անկախ անձանց ցուցակ է ներկայացվել Իսրայելի Շին Բեթ անվտանգության ծառայությանը, որը հավանություն է տվել նրանցից ութին, «The Israel Times»-ին ասել էր արաբ մի դիվանագետ։
«Համաս»-ի և պաղեստինյան մյուս խմբավորումների ներկայացուցիչներն այս շաբաթ Կահիրեում բանակցություններ կվարեն Եգիպտոսի միջնորդությամբ։

Русский