ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Համատեղ հատուկ գործողությունների հրամանատարությանը (JSOC) մշակել Գրենլանդիա ներխուժելու ծրագիր, գրել է «Daily Mail»-ը։
Թրամփի թիմը՝ Հայրենիքի անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի գլխավորությամբ, այնքան է ոգևորված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին բռնելու գործողության հաջողությունից, որ ցանկանում են արագ գործել՝ «կղզին Ռուսաստանից կամ Չինաստանից առաջ գրավելու համար»։
Սակայն ԱՄՆ շտաբների պետերը դիմադրում են՝ պնդելով, որ Գրենլանդիա ներխուժելը կլինի անօրինական և չի ստանա Կոնգրեսի աջակցությունը։
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է. «Գեներալները Թրամփի Գրենլանդիայի ծրագիրը համարում են խելագար և անօրինական։ Ուստի նրանք փորձում են շեղել նրան այլ խոշոր ռազմական գործողություններով։ Նրանք ասում են, որ դա նման է հինգ տարեկան երեխայի հետ գործ ունենալուն»։
Գրենլանդիան Դանիայի թագավորությունում ընդգրկված ինքնավար տարածք է։ Մինչև 1953 թվականը Գրենլանդիան դանիական գաղութ է եղել, ապա դարձել է թագավորության անբաժանելի մասը։ 1979 թվականին այն ստացել է ներքին կառավարում, իսկ 2009 թվականին՝ ընդլայնված ինքնավարություն, որը ամրագրել է լայն ինքնակառավարման իրավունքը։

Русский