Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի։
Դանիայի և Գրենլանդիայի մասին.
- Եթե մենք չվերցնենք Գրենլանդիան, Ռուսաստանը կամ Չինաստանը կվերցնեն։ Եվ ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Ես կնախընտրեի բանակցել՝ այդպես ավելի հեշտ է։ Բայց այսպես թե այնպես, Գրենլանդիան մերը կլինի։
- Նրանց պաշտպանությունը երկու շների լծակառք է։ Գիտեի՞ք դա։ Սա նրանց պաշտպանությունն է՝ երկու շների լծակառք։
- Եթե սա [Գրենլանդիայի անեքսիան] ազդում է ՆԱՏՕ-ի վրա, ապա դա ազդում է ՆԱՏՕ-ի վրա։ Բայց նրանք ավելի շատ մեր կարիքն ունեն, քան մենք նրանց։ Ես կարող եմ դա վստահաբար ասել։
- Մենք խոսում ենք ձեռքբերման մասին՝ ոչ թե վարձակալության, ոչ թե ժամանակավոր սեփականության։ Մենք խոսում ենք լիարժեք ձեռքբերման մասին։ Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կվերցնեն։
ՆԱՏՕ-ի մասին.
- Ես սիրում եմ ՆԱՏՕ-ն, գիտեք։ Բայց ես երբեմն մտածում եմ. եթե մեզ ՆԱՏՕ-ն պետք լիներ, նրանք մեզ հետ կլինեի՞ն։ Վստահ չեմ։ Մենք շատ գումար ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, և վստահ չեմ, որ նրանք այստեղ կլինեին։
Կուբայի մասին
- Մենք բանակցություններ ենք վարում Կուբայի հետ, և դուք շուտով ամեն ինչ կիմանաք։ Ինձ համար հիմնարար հարցերից մեկը այն մարդիկ են, ովքեր ստիպված են եղել լքել Կուբան կամ հեռացել են ճնշման տակ։
Վենեսուելայի մասին.
- Ինձ դուր չեկավ Exxon-ի արձագանքը։ Մենք շատ ընկերություններ ունեինք, որոնք ցանկանում էին միանալ։ Ես հավանաբար կբացառեի Exxon-ը։ Ինձ դուր չեկավ նրանց արձագանքը։ Նրանք չափազանց խորամանկ են վարվում։

Русский