Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը պատրաստակամություն է հայտնել առաջարկել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ՝ «մարդու իրավունքների խախտումների, նրա միջուկային ծրագրի ընդլայնման և Թեհրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության համար պատասխանատու անձանց դեմ՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ»։
«Եվ ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման», - գերմանական Welt թերթին ասել է Կալլասը։

Русский