Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվում

Blog Image

30 աստիճան տաքություն և ծանր օդ. ավտոբուսներից օգտվող քաղաքացիները ստիպված են ամեն կերպ պայքարել հասարակական տրանսպորտում տիրող շոգի դեմ։

Նոր ավտոբուսները հագեցած են օդափոխության համակարգով, և իսկապես, դրանց մի մասում ձմռանը տաք է, իսկ ամռանը՝ զով։

Սակայն MediaHub-ին ահազանգած ընթերցողները դժգոհում են, որ որոշ դեպքերում վարորդները չեն միացնում օդորակիչները։ Արդյունքում քաղաքացիները ստիպված բացում են պատուհանները, ինչը սակայն արդյունք չի տալիս. դրսի տաք ու փոշոտ օդն է ներս մտնում։ Իսկ ի՞նչ անել, որ թե՛ պատուհանները փակ մնան, թե՛ օդորակիչները միացվեն։

MediaHub-ը դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին՝ հասկանալու համար, թե ինչու բոլոր ավտոբուսներում չեն գործում օդորակիչները։

«Քանի որ եղանակները մի փոքր ուշ տաքացան, հունիսի 7-ից հրահանգված է միացնել օդորակիչները։ Բայց մեր քաղաքացիներն էլ պետք է ըմբռնումով մոտենան այդ հարցին և պատուհանները փակ պահեն։ Հաճախ լինում է այնպես, որ ուղևորները բացում են բոլոր պատուհանները, և վարորդը ստիպված է լինում բացել նաև իր պատուհանն ու անջատել օդորակիչը»,- պարզաբանեց Ասատրյանը։

Մարիաննա Արամյան

Send