Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր դպրոցների տնօրեններն են կալանավորվել․ ի՞նչ է կատարվում Գեղարքունիքում․ մանրամասներ

Blog Image

MediaHub-ը երեկ գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառք տալու և ստանալու դեպքերով ձերբակալել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանին, ինչպես նաև մի քանի դպրոցների տնօրենների։ Մեր տեղեկություններով՝ Կարեն Զազյանը երկու ամսով կալանավորվել է։

Ինչպես և խոստացել էին, մենք անդրադառնալու ենք նաև այն տնօրեններին, որոնք նույն գործով ձերբակալվել են։ Այսպես, մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Այրք գյուղի Ալ․ Փափախչյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Մարտիրոսյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մեկամսյա տնային կալանքը։

«Երեկ առավոտյան նրան բերման են ենթարկել իր տնից, դեռ չէր հասցրել դպրոց գալ, երեկոյան արդեն տանն էր, մեկ ամսով տնային կալանք են տվել»,- MediaHub-ին պատմեց նույն դպրոցի փոխտնօրեն Հրանտ Դավթյանը։

Նա վստահեցրեց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի մասին է խոսքը, տեղյակ չէ՝ ինչ կոռուպցիոն գործիքների մասին է խոսքը։

Տեղեկացնենք, որ Այրք գյուղի Ալ․ Փափախչյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 27 աշակերտ։

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ ձերբակալվել էր նաև Ջաղացաձորի դպրոցի տնօրենը։ Նա երկու ամսով կալանավորվել է։ Եվս մեկ անձ է երկու ամսով կալանավորվել, որի մասին կգրենք հաջորդիվ։

Send