Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հրադադա՞ր, թե՞ պատերազմի սրացում․ ի՞նչ է կատարվում Իրան-ԱՄՆ-Մերձավոր Արևելքում

Blog Image

Ես համաձայնել եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները. այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի հասնելու հարցում։ Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա ընդունելի հիմք է բանակցությունների համար»,- գրել է Թրամփը։

Չնայած հայտարարված հրադադարին, Քուվեյթի բանակը հայտնել է, որ երկրի հարավում  նավթային օբյեկտներին և էլեկտրակայաններին ուղղված անօդաչու թռչող սարքեր է որսացել։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իրանից զանգվածային հրթիռային հարձակում։ Իրանի Լավան կղզում նավթավերամշակման գործարան է այրվել։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Լավան կղզու նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել։ Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանին։

Ի՞նչ իրավիճակ է այժմ Իրանում, Մերձավոր Արևելքում, արդյո՞ք խաղաղությունը դեռ հեռու է․ հարցի պատասխանը ստանալու նպատակով MediaHub-ը զրուցել է Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանիի հետ։

«Այս պահին Իրանում հանգիստ է։ Ռմբակոծությունն ավարտվել է։ Ինչ կապված է պատերազմի ավարտին՝ ես պեսիմիստ եմ։ Հուսով եմ՝ խաղաղությունը կշարունակվի, բայց կարծում եմ, որ Նեթանյահուն սաբոտաժ կանի, սպասեք և կտեսնեք։ Եթե նրանք կրկին հարձակվեն, մենք կպատասխանենք հրթիռներով և Հորմուզի նեղուցի փակմամբ»,- նշեց Մովահեդիանին։

Ինչ կապված է Քուվեյթում կատարվող հարձակումների հետ, ապա միջազգայնագետը հայտնեց, որ իրենք հարձակվեցին Լավան կղզում գտնվող իրանական նավթավերամշակման գործարանի վրա, և Իրանը պատասխանեց։

Փաստացի, մինչ Իրանում հանգիստ է, Մերձավոր Արևելքում ավելի են սրանում հակամարտությունները․ Աբու Դաբիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցվել են Հաբշան գազային համալիրի աշխատանքները։ Չորեքշաբթի վաղ առավոտյան տեղեկություն է ստացվել գազային համալիրում բռնկված հրդեհի մասին։ Հաղորդագրության համաձայն՝ տեղական իշխանությունները հաստատել են, որ հրդեհն առաջացել է Աբու Դաբիի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հրթիռի խոցումից հետո ընկած բեկորների պատճառով։

Send