Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աբովյան–Երևան ճանապարհը կրկին քանդված է․ ե՞րբ կլուծվի խնդիրը

Blog Image

Արխիվային լուսանկար

 

MediaHub-ը բազմաթիվ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Աբովյան–Երևան ճանապարհահատվածը գտնվում է շատ վատ վիճակում։ Ճանապարհը զգալիորեն վնասված է, բազմաթիվ հատվածներում ծածկը կտրատված է, ինչի պատճառով վարորդները ստիպված են մեքենաները վարել զգուշությամբ՝ հաճախ վնասելով դրանք։ 

Խնդրի վերաբերյալ MediaHub-ը դիմել է Ճանապարհատրանսպորտային դեպարտամենտ՝ պարզաբանում ստանալու համար։ 

Կառույցից հայտնեցին, որ ներկայում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, իսկ եղանակային պայմանների բարելավման դեպքում կտրտված հատվածներում անմիջապես կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ։

Հարկ է նաև հիշեցնել, որ նույն ճանապարհահատվածը նմանատիպ անմխիթար վիճակում էր գտնվում նաև նախորդ տարի։ Այն ժամանակ ևս իրականացվել էին վերանորոգման աշխատանքներ, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրը կրկին արդիական է դարձել։

Ալիտա Եղիազարյան

Send