Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Նվաստացնող» 19-ամյա վարորդը տնային կալանքի տակ կմնա երկու ամիս

Blog Image

Երևանում 19-ամյա Վարդան Մարկոսյանի մասնակցությամբ վթարն ու իր` զվարճանքով վթարի տեսանյութը նայելը, մեծ աղմուկ է բարձրացրել  համացանցում։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ ՔԿ-ից MediaHub-ին հայտնել էին, որ  ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ երևանում է, թե ինչպես է  Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում  այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը «կնվաստացնի» ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։

Երեկ MediaHub-ին Դատախազությունից հայտնել էին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավելի վաղ տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը միտումնավոր գերազանցում ավտոմեքենայի արագությունը և նույնիսկ տեսանկարահանում ընթացքը՝ նշելով, թե պատրաստվում է «նվաստացնել» մեկ այլ մեքենայի։ Բարձր արագությամբ ընթացքի արդյունքում նա դարձել է խոշոր ավտովթարի մասնակից։

Մարիաննա Արամյան

Send