Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում հանդիպել է Եվրոպական Միության ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Կողմերը քննարկել են Սիրիայի վերակառուցումը, մարդասիրական հարցերը, փախստականներին, տնտեսական համագործակցությունը և քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով երկրի տարածքային ամբողջականության կարևորությունը, հաղորդում է SANA-ն:

Русский