Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինձ միջազգային իրավունք պետք չէ․ Թրամփ

Blog Image

Ինձ միջազգային իրավունք պետք չէ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The New York Times»-ին տված լայնածավալ հարցազրույցում։

Թրամփին հարց է ուղղվել, թե արդյոք իր գլոբալ իշխանության համար կան որևէ սահմանափակումներ։ «Այո, կա մեկ սահմանափակում։ Իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական բանականությունը։ Դա միակ բանն է, որը կարող է ինձ կանգնեցնել»։

«Ինձ միջազգային իրավունք պետք չէ», - ասել է նա՝ հավելելով, որ «ես չեմ ձգտում վնասել մարդկանց»։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք իր վարչակազմը պետք է հետևի միջազգային իրավունքին, Թրամփը պատասխանել է. «Այո»։ Սակայն նա հստակեցրել է, որ ինքը կլինի այն դատավորը, թե երբ նման սահմանափակումները կկիրառվեն Միացյալ Նահանգների նկատմամբ։ «Դա կախված է նրանից, թե ինչպես եք սահմանում միջազգային իրավունքը», - ընդգծել է նա։

Միայն վերջին 6 օրվա ընթացքում ԱՄՆ-ը Թրամփի ղեկավարությամբ հարվածներ է հասցրել Վենեսուելային և գերի է վերցրել դրա նախագահ Նիկոլաս Մադուրոյին։  Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան գրավելու իր մտադրության մասին և ասել, որ Կոլումբիան կարող է լինել իր ցուցակի հաջորդը։

Send