Իսրայելը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն են պատասխանատու Իրանում տեղի ունեցող անկարգությունների համար, հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
«Չնայած վերջին օրերի անկարգությունները սկսվել են տնտեսական անկայունության դեմ բողոքի ցույցերով, սիոնիստական թշնամին [Իսրայելը] դրանք ուղղորդել է երկրում իրավիճակի անկայունացմանը։ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վերջին հայտարարությունները միայն հաստատում են երկու ռեժիմների միջև կնքված համաձայնությունը, որը նպատակ ունի խաթարել Իրանի ժողովրդի հիմքերը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Իրանական ժողովուրդն արդեն իսկ ցույց է տվել իր միասնությունը 12-օրյա պատերազմում՝ ստիպելով թշնամուն ընդունել ռազմավարական պարտությունը։ Այսօր, նույն միասնությամբ, մենք կխափանենք նրանց բոլոր կործանարար ծրագրերը»։

Русский