Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի․ ի՞նչ է եղել

Blog Image

Սեպտեմբերի 22-ին ժամը 21:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել են, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է Շամշյանը՝ վիճաբանողները ազգականներ են եղել, աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի։

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Սակայն, մեր հարցը՝ արդյո՞ք անձը ձերբակալվել է, Քննչական կոմիտեից անպատասխան մնաց։

Մարիաննա Արամյան

Send