Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի «գլուխը քարով ջարդելու» կոչ անողի նկատմաբ քրեական վարույթ է հարուցվել։
«2026 թվականի հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- MediaHub-ին հայտնեցին Դատախազությունից։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել, կամ քարոզելուն, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։
Արարքը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Русский