Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին զիջումների է գնում Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների հարցում․ FT

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ակնարկել է, որ հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանին կարող են տրամադրվել անվտանգության երաշխիքներ․ այս մասին հայտնել է «Financial Times»-ը։

«Զելենսկին առաջին անգամ ընդունել է, որ Ռուսաստանը կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ խաղաղ համաձայնագրի մաս կազմող պայմանավորվածությունների շրջանակներում։ Այս հայտարարությունը նշանակալի փոփոխություն է Կիևի դիրքորոշման մեջ և հնչում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելուն ուղղված ակտիվացած դիվանագիտական ​​ջանքերի ֆոնին»,- նշել է թերթը։

Նախագահը նշել է, որ արևմտյան երկրները ապագայում կարող են քննարկել Մոսկվայի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պահանջները, սակայն ընդգծել է, որ նախ պետք է լուծվեն Ուկրաինայի սեփական անվտանգության հետ կապված խնդիրները։ Ինչպես հիշեցրել է FT-ը, Կիեւը և նրա արևմտյան դաշնակիցները նախկինում մերժել էին Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը արմատապես վերափոխելու վերաբերյալ պահանջները։

«Նախ պետք է լուծենք այս պատերազմի հարցը, և միայն դրանից հետո կարող ենք պատասխաններ փնտրել Ռուսաստանի բարձրացրած հարցերին՝ հիմնվելով անվտանգության վերաբերյալ նրա սեփական պատկերացումների և ակնկալիքների վրա»,-ասել է Զելենսկին լրագրողներին։

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է ներգրավված լինի հետպատերազմյան կարգավորմանը և անվտանգության երաշխիքներին վերաբերող քննարկումներում. «Մենք կարող ենք ռուսների հետ հայեցակարգային հարցեր քննարկել ամերիկյան միջնորդությամբ։ Սակայն, եթե մենք անցնենք անվտանգության երաշխիքների շրջանակի ձևավորմանը, և եթե համաձայնություն ձեռք բերվի, որ նման երաշխիքները պահանջում են եվրոպական մասնակցություն, ապա Եվրոպան պետք է ներգրավված լինի այդ քննարկումներում»։

Ինչպես նշել է FT-ն, Կիեւի դիրքորոշման փոփոխությունը արտացոլում է ուկրաինական ղեկավարության աճող մտահոգությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մերձեցման կապակցությամբ։

Send