Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին հանճար է անվանել։
«Ուզում եմ նշել, որ սա մեր միայն առաջին քայլն է։ Իլոն Մասկը հանճար է, իսկապես հանճար։ Պարզապես նայեք, թե նա որքան նման սարքեր ունի ուղեծրում՝ ավելի քան 5000։ Մենք, մինչդեռ, դեռ միայն առաջին քայլերն ենք անում։ Բայց մենք հպարտանում ենք նրանով, որ սկսել ենք այս աշխատանքը, և որ սկսել ենք այն իրականացնել ինքնուրույն»,- ասել է Պուտինը ցուցահանդեսը դիտելիս։
Չորեքշաբթի օրը Պուտինը այցելել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել ռուսական առաջադեմ լուծումներ տնտեսական և սոցիալական առանցքային ոլորտներում։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև աֆրիկյան պետությունների ղեկավարներ։ Այցելության ընթացքում թվային զարգացման նախարար Մաքսուդ Շադաեւը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է, որ տեղական արտադրողները ստեղծում են թվային ենթակառուցվածք՝ հիմնվելով ինքնիշխան, սեփական մշակման լուծումների վրա։ Որպես օրինակ՝ Շադաեւը նշել է SpaceX-ի Starlink-ի (ցածր ուղեծրային արբանյակային համակարգ) ռուսական համարժեքը, որն արդեն իսկ ունի ավելի քան 30 արբանյակ ուղեծրում։

Русский