Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Սովորական գեղջուկի կերպարով Փաշինյանն իր մեջ երկու փրկչի է միավորում»

Blog Image

Վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանն, իր շքախմբով շրջելով Հայաստանի տարբեր մարզերով, հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ, այդ հանդիպումներից տարատեսակ կարճ տեսանյութեր հանրայնացնում, որոնցում նա ներկայանում է լավագույն լույսի ներքո։ Կա փորձագիտական կարծիք, որ բոլոր այդ տեսանյութերում ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումները նախապես բեմականացված են ու հաշվարկված, թե հանրության վրա հուզական ինչ ազդեցություն կարող են ունենալ՝ հօգուտ ՔՊ «խմբակի»։

Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունը շահարկելով և նրա կեղծ պապիկի կերպարով իշխանության եկած թիմից նման բանը լիովին սպասելի է։ Մանավանդ, որ Փաշինյանը սիրում է բեմականացված շոուներ, որոնցում գլխավոր, առանցքային դերակատարը միշտ ինքն է։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ժամանակից շուտ է սկսել առաջիկա համապետական ընտրությունների քարոզարշավը և որպեսզի օրինախախտ ու սահմանադրական կարգ տապալողի հերթական տիտղոսին չարժանանա, հայտարարել է, թե իրականում իրենք ներկուսակցական հանդիպումների են մեկնում, որոնք, չգիտես ինչու, փողոցներում են անցնում։ Փաշինյանը կամ նրա PR-ով զբաղվող խումը չսխալվեց. այս օրերին փաշինյանական տեսանյութերը ամենաշատ դիտվածներն ու քննարկվածներն են։ 

«Հայաքվե» ԱՔՄ վարչության անդամ, հանրային գործիչ Արեգ Սավգուլյանը MediaHub-ին ասաց, որ Փաշինյանի թիմը հատուկ հիշարժան տրյուկներ է կիրառում, որպեսզի նախընտրական շրջանում իրականացվող քարոզարշավն ավելի պոպուլյար, հիշարժան ու ազդեցիկ դարձնի, հասարակության ուշադրության առանցքում լինի։ Դրանցից է, օրինակ, հանպատրաստից, հենց ճանապարհին կարկանդակ, եգիպտացորեն, սուջուխ ուտելը։ Փաշինյանն իր կարկանդակ, եգիպտացորեն, սուջուխ ուտելը զավեշտալի ձևով հիմնավորեց՝ հայտարարելով, թե իրեն ընդօրինակել են արաբական երկրների ղեկավարները և իրենք էլ իրենց ճաշելու տեսարաններն են հանրայնացրել ռեստորաններում, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե Իրանում ընթացող պատերազմի ֆոնին իրենց երկրում որևէ վտանգ չկա, ամեն ինչ հանգիստ է։ Այդպիսով հերթական անգամ Փաշինյանը ներկայանում է խաղաղություն հաստատողի և փրկչի դերում.

«Նա հանդես է գալիս խաղաղություն բերողի դերում, բայց երկրի, հանրության ներսում անհաշտություն է, անհանդուրժողականություն է և այս դեպքում Փաշինյանը ստանձնել է նաև սոցիալական փրկչի դերը՝ հանդես գալով իրեն ընտրողների նմանվող սովորական գեղջուկի կերպարով, որը դեմ չէ ձեռք մեկնել հասարակ մարդկանց, օգնել նրանց ծանր տոպրակները տեղափոխել։ Նա իր մեջ երկու փրկչի է միավորում՝ մեկը խաղաղաբեր փրկիչն է, որ երկիրը զերծ է պահում պատերազմից, և երկրորդը հանդես է գալիս սոցիալական փրկչի դերում՝ օգնում է մարդկանց, մտնում նրանց դրության մեջ, լուծում սոված թոշակառուների խնդիրը։ Այս երկու կերպարներն իր մեջ միավորելով՝ նա փորձում է հակահերոսից վերածվել հասարակության հերոսի։ Այս ուղերձն է պարունակվում իր բոլոր քայլերում»։ 

Թագուհի Ասլանյան

Send