Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնը հետևել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռի փորձարկմանը (տեսանյութ)

Blog Image

Ֆրանսիան իրականացրել է M51.3 նոր ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը «Le Vigilant» ատոմային սուզանավից. այս մասին հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը հետևել է փորձարկմանը «Auvergne» բազմաֆունկցիոնալ ֆրեգատի տախտակամածից։ Արձակված հրթիռը միջուկային մարտագլխիկ չի կրել։

Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության՝ փորձարկումն անցկացվել է հոկտեմբերի 6-ին Բրետանի ափերի մոտ, և հաստատել է «Le Vigilant» ատոմային սուզանավի՝ M51 հրթիռի նոր տարբերակը կիրառելու ունակությունը։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ առաջիկա տասնամյակում երկրի ռազմական բյուջեն կկրկնապատկվի․ արդեն իսկ կառուցվում են նոր ռազմավարական ատոմային սուզանավեր։ Բացի այդ այս տարի մեկնարկել է երկրի՝ միջուկային ուժերի օդային բաղադրիչի համար հիպերձայնային կառավարվող ռազմավարական հրթիռներ մշակելու ծրագիր։

Send