Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանում գրանցվել է Արաղչիին պաշտոնանկ անելու վերաբերյալ նախաձեռնություն

Blog Image

Իրանի խորհրդարանում գրանցվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին պաշտոնանկ անելու (իմփիչմենթի) վերաբերյալ նախաձեռնություն։

Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամադ Ռաշիդին։

Ռաշիդին նշել է, որ պատգամավորներից մեկը գրանցել է պաշտոնանկության նախաձեռնությունը, թեև հարցը դեռ չի փոխանցվել նախագահությանը։

Արաղչին մեղադրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չարտոնված բանակցություններ վարելու մեջ։

Send