Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

10 մլն դրամ կտրամադրվի 3 տարի առաջ «Եռաբլուրում» հուղարկավորված 8 զինծառայողների ընտանիքներին

Blog Image

2023 թվականի՝ Արցախի դեմ սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայից 3 տարի անց, Կառավարությունը որոշել է տապանաքարերի համար փոխհատուցել «Եռաբլուրում» հուղարկավորված 8 զինծառայողների ընտանիքներին։

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգը. նախագծերից մեկում նշվում է․ «ՀՀ կառավարության 04.05.2023թ. N661-Ն որոշման ընդունման արդյունքում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև գնման գործընթացի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով հատուցվել են 2020-2023թթ. ընթացքում զոհված (մահացած) և«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց մի շարք ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը:

Ներկա պահին առաջարկվող նախագիծը, ի լրումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N661-Ն որոշման, նպատակ է հետապնդում  կարգավորել 2023թ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերի 19-20-ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված թվով 8 անձանց ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների հատուցման տրամադրման հարցը, որի համար նախնական հաշվարկների համաձայն կպահանջվի շուրջ 10,0 մլն. դրամ գումար:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված թվով 8 անձանց ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը»։

Send