Արքայանարինջ ուտելիս միշտ զուսպ եղեք, քանի որ ինչքան էլ աղիքները մաքրելու հատկություն ունենա, պետք է հիշել, որ ունի նաև կապող հատկություն /որքան թերհաս, այնքան կապող/:
Պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունենում են հաճախակի փորկապություն կամ մարսողական այլ խնդիրներ և նրանք, ովքեր ստամոքսի խոցի կամ այլ աղիքային բարդ վիրահատություն են տարել:
Չպետք է չարաշահեն նաև դիաբեթիկները, քանի որ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:
Կերեք չափավոր, համադրեք այլ մրգերի հետ, որոնք փորը թուլացնող հատկություն ունեն, և միշտ բարձր տրամադրություն ունեցեք:

Русский