Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է տաք թեյի և կծու սննդի վտանգների մասին

Blog Image

Տաք թեյի և կծու սննդի օգտագործումը կարող է ստամոքսի քաղցկեղ առաջացնել,  զգուշացրել է ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինն aif.ru-ին տված հարցազրույցում։

Մասնագետը բացատրել է, որ ստամոքսի քաղցկեղը զարգանում է մի շարք գործոնների պատճառով, որոնք վնասում են լորձաթաղանթը։

«Օրինակ, եթե մարդը ծխում կամ չարաշահում է որոշակի նյութեր, օրինակ՝ ծխախոտային ծամոնը, ապա տուժում են բերանի խոռոչը և ստամոքսը։ Տաք թեյը նույնպես կարող է նպաստել դրան։ Քրոնիկ բորբոքումը միշտ էլ քաղցկեղի ուղի է», - ասել է նա։

Բժշկի խոսքով՝ աղի, տապակած և կծու սննդի կանոնավոր օգտագործումը նույնպես կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Բորբոքում առաջացնող ցանկացած սննդի չափազանց մեծ քանակությունը վտանգավոր է առողջության համար։

Send