Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Պաղեստինի ազգային վարչակազմը ներկայացված չէ»․ Իսպանիայի վարչապետն ասել է, թե ինչու է մերժել Թրամփին

Blog Image

Երկար մտորումներից հետո Իսպանիան որոշեց չմասնակցել այսպես կոչված «Խաղաղության խորհրդին», ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ներկայացնելով, թե ինչու է Մադրիդը հրաժարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած խորհրդից։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում հրավերի համար, բայց մերժում ենք։ Այս խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներից դուրս է։ Պաղեստինի ազգային վարչակազմը ներկայացված չէ դրանում։ Գազայի և Արևմտյան ափի ապագան պետք է որոշեն հենց պաղեստինցիները», - ասել է Իսպանիայի վարչապետը։

Սանչեսը նշել է, որ վարչապետ դառնալուց ի վեր Իսպանիան եռապատկել է իր պաշտպանական ծախսերը։ «Մենք տարեկան 34 միլիարդ եվրո ենք ներդնում պաշտպանության մեջ», - նշել է նա։

 

Send