Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ԵՄ ռազմավարական պահուստից 3.7 միլիոն եվրո արժողությամբ 447 պահուստային գեներատորների նվիրաբերման մասին:
Դրանք տրվում են Ուկրաինայի հիվանդանոցներին, ապաստարաններին ու կարևորագույն ծառայություններին՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։
Լեհաստանում rescEU ռազմավարական պահուստից գեներատորները կբաշխվեն Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարարության կողմից՝ համագործակցելով Ուկրաինայի Կարմիր խաչի հետ։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկել մոտ 10,000 գեներատոր՝ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակներում։

Русский