Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հին մոդելը այլևս չի գործում, փաստացին ընդունել են եվրոպացի առաջնորդները Բրյուսելում կայացած փակ գագաթնաժողովում, հաղորդել է Politico-ն։
Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ գագաթնաժողովում որևէ կարևոր որոշում չի կայացվել, սակայն քննարկումները հանգեցրե են լուռ համաձայնության, որ հին և նոր կարգերի միջև «ճակատագրական խզում» է տեղի ունեցել՝ ինչպես է Արևմուտքը գործել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր և ինչ է սպասվում առջևում։
Մասնավորապես, դրա պատճառը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջներն են եղել։ Մի դիվանագետ ընդգծել է, որ սա նոր դարաշրջան է, որում Եվրոպան հույսը չի դնի նրանց վրա, գոնե մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը։

Русский