Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էր-Ռիադը ցանկանում է ստեղծել կոալիցիա՝ Կարմիր ծովը պաշտպանելու համար

Blog Image

Սաուդյան Արաբիան ձգտում է ստեղծել միջազգային կոալիցիա՝ Կարմիր ծովում նավագնացությունը հուսիների հարձակումներից պաշտպանելու համար, հաղորդել է «Reuters»-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երկու աղբյուրների։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ կոալիցիայի կազմը դեռևս որոշված ​​չէ և քննարկվում է տասնյակ երկրների հետ։

Եմենի հուսիթները հուլիսի 20-ին հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ 2022 թվականից ուժի մեջ մտած ոչ պաշտոնական հրադադարի խզումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր ապստամբները բազմիցս հայտնել են սաուդյան տանկերների վրա հարձակումների մասին, այդ թվում՝ Կարմիր ծովում։

Հորմուզի նեղուցի փակվելուց հետո Սաուդյան Արաբիան նավթի արտահանումը վերաուղղորդել է Կարմիր ծովի ափին իր տերմինալներով, ապա՝ Բաբ էլ-Մանդեբ նեղուցով դեպի ասիացի գնորդներ։

Send