Իրանի հետ ուղիղ բանակցություններին վերադառնալը առայժմ քիչ հավանական է, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։
Չնայած միջնորդ երկրների կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունը վերսկսելու ակտիվ ջանքերին, ամերիկյան կողմը ներկայումս որևէ ջանք չի գործադրում դրան վերադառնալու համար։ «Տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ուղիղ դիվանագիտության վերսկսումը հնարավոր չէ», - գրել է «Associated Press»-ը։

Русский