Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ևս մեկ ադրբեջանցիներ տեղափոխող նավ, հայտնել է «Աջակցություն ադրբեջանցի ծովագնացներին» հասարակական միավորման նախագահ Իլհամ Նասիրովը։
«Այսօր առավոտյան Օդեսայի նավահանգստի մոտ երեք անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել «Ալբատրոս» կորպորացիային պատկանող ATA-2 չոր բեռնատար նավը (IMO 9387669): Նավը լուրջ վնասներ է կրել և այժմ ուղևորվում է դեպի Ռումինիայի ափեր։ Անձնակազմը բաղկացած է 13 մարդուց՝ մեկ Թուրքիայի քաղաքացի և Ադրբեջանի 12 քաղաքացի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան», - գրել է Իլհամ Նասիրովը հասարակական միավորման էջում։

Русский