Քուվեյթի Ահմադի նավթային նավահանգստում անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին։
Հարվածներից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Ըստ Քուվեյթի նավթային կորպորացիայի՝ զոհեր չկան, և հրշեջները արագորեն սկսել են մարել հրդեհը։
Հաղորդվել է նավթավերամշակման գործարանի որոշ արտադրական կարողությունների ժամանակավոր դադարեցման մասին։

Русский