ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է Մերձավոր Արևելքում դաշնակիցներին զենքի վաճառքը, գրել է «The Wall Street Journal»-ը։
Ընդհանուր առմամբ գործարքը կազմում է 23 միլիարդ դոլար։
Փաթեթը ներառում է տարբեր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին ու Հորդանանին:
ԱՄՆ վարչակազմը նաև հաստատել է ԱՄԷ-ի հետ լրացուցիչ 7 միլիարդ դոլարի գործարք: Սա ներառում է Patriot հրթիռային համակարգերի համար PAC-3 հրթիռներ (մոտավորապես 5.6 միլիարդ դոլար) և «CH-47 Chinook» ուղղաթիռներ (մոտավորապես 1.32 միլիարդ դոլար):
Այս փաթեթը համարվում է նախկինում հաստատված պայմանագրերի շարունակություն, ուստի ԱՄՆ կառավարությունը պարտավոր չէ հրապարակայնորեն բացահայտել գործարքի մանրամասները:

Русский