Օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցում հայտնաբերված և Սոսե անվանակոչված փոքրիկը դեռևս գտնվում է մանկատանը։
Դեպքից գրեթե երեք ամիս անց նրա ճակատագրի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Չնայած երեխային որդեգրել ցանկացող ընտանիքների մեծ թվին՝ Սոսեն դեռևս չի գտել իր ընտանիքը։ Հալաբյան փողոցում հայտնաբերված փոքրիկ Սոսեն դեռևս գտնվում է մանկատանը։
MediaHub-ի հետ զրույցում երեխային հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ շարունակում է հետաքրքրվել Սոսեի վիճակով ու ճակատագրով։ «Ես հաճախ եմ խոսում խնամքի կենտրոնի աշխատակիցների հետ, սակայն անընդհատ այցելել չեմ հասցնում։ Բացի այդ, ներկայիս կարանտինային պայմաններում այցելությունները սահմանափակված են, և թույլ չեն տալիս հաճախակի գնալ»,– ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Սոսեն դեռևս չի որդեգրվել, թեև երեխային իրենց ընտանիքում մեծացնելու ցանկություն ունեցող ընտանիքներ շատ կան։
Միևնույն ժամանակ, երեխայի կենսաբանական ծնողները, որոնք հրաժարվել էին նրանից, և թողել Հալաբյան 13 հասցեի բակում, մինչ օրս չեն հայտնվել։

Русский