Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա

Blog Image

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ տարբեր ատամնաբուժարաններ և բժշկական հաստատություններ են փակվել հունվարի 1-ին, խնդիրը վերալիցենզավորումն է եղել։ Մեզ ահազանգած ատամնաբուժարանների աշխատակիցները նշել են, որ ընկերությունները ստիպված են եղել փակվել, քանի որ նախարարությունից չեն ստացել լիցենզիա։

MediaHub-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել, և ինչո՞ւ են փակվել ատամնաբուժարանները:

«Ընկերությունները դիմում են վերալիցենզավորման համար, գործընթացը սկսվել է դեռ 2024թ-ին, եթե ընկերությունների պահանջները համապատասխանում են, ապա Առողջապահության նախարարությունից ստանում են լիցենզիա, եթե չի համապատասխանում պահանջներին, նախարարությունը մերժման հիմքերն է ներկայացնում և ժամանակ տալիս շտկելու և կրկին դիմելու համար»,- MediaHub-ին նշեցին Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունները դիմել են, կամ ովքեր շտկել են անհամապատասխանությունները, ապա շտկելուց հետո լիցենզիա են ստացել, իսկ որոշ ընկերություններ չեն շտկել, չեն ստացել լիցենզիա։

«Որոշ ընկերություններ չեն ցանկացել գործունեությունը ծավալել, և փակվել են։ Կան դեպքեր, երբ ատամնաբուժարանները բնակելի տարածքում են գործունեություն ծավալել, դրա համար շտկման ժամանակ է պետք։ Ոչ մի բարդացում չի եղել, պետք է ընկերությունը համապատասխանի գործունեություն ծավալելու պահանջներին»,- ասացին նախարարությունից։

Մարիաննա Արամյան

Send