Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը հանձնե՞լ է Մայր Աթոռին պատկանող տան բանալիները

Blog Image

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը։ Ստեփան Ասատրյանը, սակայն, MediaHub-ի տեղեկություններով մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել: ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին «պատարագ էր հայտարարել» Հովհաննավանքի եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send