Ավելուկը В խմբի վիտամիններ պարունակող կանաչիների շարքում զբաղեցնում է 1-ին տեղը: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ասկորբինաթթու: Սակայն թրթնջուկային թթուն հակացուցված է երիկամներում միզային քարերի, հոդատապի, աղային կուտակումների դեպքում:
Թրթնջուկը ունի մի փոքր թթվաշ համ, որը դարձնում է թրթնջուկի տերևները բավականին յուրօրինակ հավելում շատ ճաշատեսակների համար:
Թթրթնջուկի տերևները կարելի է ավելացնել աղցանների մեջ, պատրաստել թրթնջուկով արգանակ կամ կոտլետների համար սոուս:
Սակայն պետք չէ մոռանալ, որ որոշ մարդկանց համար թրթնջուկը հակացուցված է: Մասնավորապես, թրթնջուկային թթուն կարող է միզապարկի եւ երիկամների քարեր առաջացնել: Բացի այդ, սրացման ժամանակ անհրաժեշտ է ամբողջովին բացառել թրթնջուկը սննդակարգից միզապարկի հիվանդության, օստեոպորոզի եւ գաստրիտի դեպքում:
Թրթնջուկն ունի վատ խոլեստերինը օրգանիզմից հեռացնելու հատկություն, այն բարձրացնում է դիմադրողականությունը։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգա-րումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:
Արյունը մաքրող` խոտաբույսերից պատրաստված թեյ
- Խառնեք 1-ական ճ/գ հազարատերեւուկի, եղինջի, եզան լեզվի, թրթնջուկի խոտերը։ Այս խառնուրդի 1ճ/գ վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք ողջ գիշեր։ Առավոտյան քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Ընդունեք 10 օր, ընդմիջեք 1 շաբաթ եւ նորից կրկնեք։
- Քամեք թրթնջուկի հյութը, խառնեք այն հավասար քանակությամբ կանաչ սոխի հյութի հետ, 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 1թ/գ մեղր, խմեք օրը 2-3 անգամ։ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։
- Մանրացրեք եւ չորացրեք թրթնջուկի արմատը, փոշիացրեք։ Օգտագործեք օրը 2 անգամ կեսական գրամ, որպես համեմունք։
Այտուցի դեպքում
Թրթնջուկի մանրացրած 100 գրամ արմատները 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 300 մլ եռջրի մեջ, 1 ժամից քամեք։ Խմեք օրը 2 անգամ, մեկական ճ/գ։ Օգնում է նաեւ թիկունքի մկանային ցավերին։
Աղ դրած թրթնջուկ
Լվացած եւ եփած տերեւները տրորեք քամիչի վրա, վրան աղ ցանեք, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք եւ պահեք հով նկուղում։ 100 գրամ թրթնջուկին պահանջվում է 25 գրամ աղ։
Ինչպես սառեցնել թրթնջուկը ձմռան համար. Անհրաժեշտ է թրթնջուկի տերեւները լավ լվանալ, շատ լավ չորացնել, որպեսզի սառեցման պրոցեսի ժամանակ հեշտ ձեւով հնարավոր լինի առանձնացնել մեկը մյուսից։ Դասավորեք տերեւները պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ դրեք սառցախցիկը (սառնարանի)։
Շաքարախտի համար
Եփեք 500 գրամ սպանախը, քամեք։ Տապակեք յուղի մեջ 100 գրամ մաղադանոսի արմատներ։ Մանր կտրատեք 200 գրամ թրթնջուկ։ Խառնեք այս բոլորը եւ եփեք եռջրի կամ արգանակի մեջ։ Մատուցեք թթվասերով։

Русский