Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս միրգը C վիտամինի «աղբյուր» է, կանխում է քաղցկեղի առաջացումը

Blog Image

Կումկվատը՝ նարնջագույն, գեղեցիկ տեսքով, նարնջից մի փոքր պինդ եւ տարօրինակ անունով աչքի ընկնող ցիտրուսային միրգը իրականում բազմաթիվ՝ առողջության համար կարեւոր հատկություններ ունի, տեղեկացնում է Medical Daily-ն: Այն Չինաստանում, Հարավային եւ Հյուսիսային Կորեաներում, Թայվանում, Հարավարեւելյան Ասիայի երկրներում, Նեպալում, Ճապոնիայում, Մերձավոր Արեւելքում եւ Միացյալ Նահանգների մի շարք հարավային նահանգներում է աճում:  

 

Կումկվատի երկու հիմնական տեսակ գոյություն ունի: Առաջինը՝ Նագամին, որը նաեւ ձվաձեւ կումկվատ անվամբ է հայտնի, հիմնականում Միացյալ Նահանգներում կարելի է գտնել: Այն 2-2,5 սմ տրամագիծ ունի եւ անգամ հասուն վիճակում մի քանի ամիս կարող է ծառից կախված մնալ:

 

Մրգի երկրորդ տեսակը Մեյվա կամ կլոր կումկվատ անունն է ստացել եւ հատկապես Ճապոնիայում լայն տարածում ունի: Մեյվան երբեմն նաեւ քաղցր կումկվատ է կոչվում, քանի որ անգամ չհասունացած վիճակում շատ համեղ է: Բացի այդ, կլոր կումկվատն առավել քիչ քանակով սերմեր է պարունակում եւ, ի տարբերություն Նագամիի, եփման ենթակա չէ, քանի որ շուտ է համային հատկությունները կորցնում:

 

Չնայած տարբերություններին, կումկվատի երկու տեսակներն էլ ստորեւ բերված օգտակար հատկանիշներն ունեն.

 

1. C վիտամին

Ինչպես եւ նարնջի պարագայում, կումկվատը C վիտամինի մեծ պաշար է ներկայացնում: Մեկ հատիկի բաղադրության մեջ առկա վիտամինի 73 տոկոսը լիովին բավարար է օրվա համար: Այն ձեզ սրտային հիվանդություններից, արյան ճնշման բարձր մակարդակից, իմունային համակարգի խափանումներից եւ դեգեներատիվ հիվանդություններից կպաշտպանի:

2. Հակաօքսիդանտներ

Կումկվատն, ի տարբերություն նարնջի, ամբողջությամբ են ուտում: Մրգի կճեպը հակաօքսիդանտներով, մասնավորապես՝ բիոակտիվ պոլիֆենոլներով է հարուստ, որոնց օգնությամբ օրգանիզմի բջիջների նորմալ զարգացումը խոչընդոտող եւ քաղցկեղի զարգացմանը նպաստող նյութերից կազատվեք:

3. Սպիտակուցներ

Կումկվատը մրգերին ոչ բնորոշ չափի սպիտակուցներ է պարունակում: Եթե ընկույզից էլ չեք հրաժարվում, ապա հանգիստ կարող եք առանց մսի սննդակարգ վայելել:

4. Կարող է շագանակագեղձի քացկեղի առաջացումը կանխել

Հետազոտությունները ցույց են տվել, որ կումկվատի յուղը շագանակագեղձի քացկեղի առաջացումը կանխելու հատկություն ունի:

Send