Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից Մոսկվա բերված և այնուհետև Կիեւ փոխանցված առաջարկների մասին հայտարարություններին։
«Ես չեմ ուզում նմանվել նրանց, ովքեր հիմա սկսում են շահարկել այն մասին, թե ինչ են բերել Մոսկվա, ինչ են պարոն Վիտկոֆֆը և պարոն Քուշները հետո տարել Կիեւ։ Վերխովնա Ռադայի անդամ ինչ-որ կին արդեն ասել է, որ իրենց բերածը շատ ավելի վատ է, քան այն, ինչ Ուկրաինան արդեն մերժել է։ Շահարկումներ են ընթանում», - ընդգծել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ Մոսկվան պաշտոնական տեղեկատվություն չի ստացել հետագա դիվանագիտական քայլերի մասին, և Պետդումայի ընտրություններից հետո ուղիղ բանակցությունները վերսկսելու մասին ֆրանսիական կողմի հայտարարությունները թողել է Ելիսեյան պալատի խղճին։
Նախարարի խոսքով՝ քննարկումների բովանդակությունը հիմնված է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ուրվագծված դիրքորոշման վրա։

Русский