Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ռուս կնոջ մոտ հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ֆրանսիական սաղավարտ։
Մշակութային գանձը առգրավվել է, հայտնել է երկրի Դաշնային մաքսային ծառայությունը։
Ծառայությունը տվյալներով՝ 27-ամյա կինը կանգնեցվել է կանաչ միջանցքում։ Նրա ուղեբեռում հայտնաբերվել է մետաղական սաղավարտ՝ պղնձե ափսեով։ Թիթեղի վրա փորագրված է եղել «Soldat de la Grande Guerre 1914–1918» («1914–1918 Մեծ պատերազմի զինվոր») գրառումը։ Ուղևորը նշել է, որ սաղավարտը նվեր է գնել Փարիզի հուշանվերների խանութից և տեղյակ չի եղել սահմանից այն տեղափոխելու կանոններից։
Ռուս կնոջ դեմ հարուցվել է վարչական գործ՝ ապրանքներ չհայտարարագրելու համար։ Նրան սպառնում է տուգանք։ «Քննությունը պարզել է, որ առգրավված իրը ֆրանսիական բանակի Adrian սաղավարտ է, 1915 թվականի մոդել»։ «Այն ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության մեջ է եղել մի շարք երկրների բանակներում և դասակարգվում է որպես մշակութային արժեք», - բացատրել է Դաշնային մաքսային ծառայությունը։

Русский