Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

Ֆրանսիայի «Ռենուար» թանգարանից նկարներ են գողացել․ դրանք գնահատվում են 9 միլիոն եվրո

Blog Image

Անհայտ անձինք Ֆրանսիայի հարավում «Ռենուար» թանգարանից գողացել են նկարներ, հաղորդել է TF1 հեռուստաալիքը:

Գողերը թանգարան են ներխուժել վաղ առավոտյան: Նրանք գողացել են չորս նկար, բայց փախուստի ժամանակ մեկը գցել են:  Նրանք կտրել են նկարները շրջանակներից։

Նիսի մոտ Կանյե-սյուր-Մեր քաղաքի թանգարանից գողացված նկարների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո: 

Թանգարանում ցուցադրվում էին Ռենուարի 13 նկարներ, ինչպես նաև այլ նկարիչների, այդ թվում՝ Արիստիդ Մայոլի, Ռաուլ Դյուֆիի և Պիեռ Բոնարի աշխատանքներ:

 

Send