Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են․ հայտարարությունների Մոսկվայից

Blog Image

Արևմուտքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մյունխենում ունեցած ելույթը մեծ մասամբ ընկալվել է որպես առճակատողական, թեև դրա բովանդակությունը հակառակն էր վկայում. այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդհակառակը, Պուտինը բացահայտ խոսել է համագործակցության ձգտման և երկխոսության հարցում Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ միաժամանակ ընդգծելով իր կողմից նկատվող աճող հակասություններն ու առճակատման նախադրյալները»,- նշել է Պեսկովը։

- ԱՄՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են։

- Դմիտրիեւը շարունակում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել հնարավոր տնտեսական համագործակցության հեռանկարները։

- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը չափազանց շահավետ կլիներ երկու երկրների համար։

- ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերսկսումը կապել Ուկրաինայի հարցով կարգավորման հետ։

- Ուկրաինան ոչ մի քայլ չի կատարել դեպի Ռուսաստանի հետ բանակցություններ, իսկ Եվրոպան շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսմանը։

- Առայժմ որոշ եվրոպացի քաղաքական գործիչների՝ Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ զգուշավոր հայտարարությունները չեն ազդում համաեվրոպական մասշտաբով գերիշխող հակառուսական տրամադրությունների վրա։

- Լարվածությունը թուլացնելու ուղիներ փնտրելու փոխարեն՝ Եվրոպան որոշել է ձևավորել անվտանգության սեփական ինքնությունը։

- ԵՄ երկրներն իրենց բյուջեների գրեթե 5%-ը ծախսում են եվրոպական պաշտպանական մեխանիզմների ստեղծման վրա, և այդ գործընթացը թափ է հավաքում։

- Եվրոպան որոշել է ձևավորել իր անվտանգային ինքնությունը ՆԱՏՕ-ի կերպարով ու նմանությամբ, որը ստեղծվել էր որպես առճակատման մեխանիզմ։

 

Send