Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան

Blog Image

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կատալինա կղզու մոտակայքում վթարի է ենթարկվել առնվազն հինգ մարդ տեղափոխող բժշկական ուղղաթիռ։

Ըստ հաղորդումների՝ օդանավն ընկել է ջուրը։ 

«Իշխանությունները հայտնել են, որ ուղղաթիռից և ջրից դուրս են բերվել առնվազն չորս մարդ և տեղափոխվել հիվանդանոց։ <...> Առնվազն մեկ մարդ անհետ կորած է», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ օդանավը վթարի է ենթարկվել կղզուց օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Այս պահին դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները, և ընթանում է որոնողափրկարարական գործողություն։ 2 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։

Send