Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Մենք շատ հարցեր տվեցինք, նա շատ հարցեր տվեց»․ Թրամփի փեսան՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և բանագնաց Ջարեդ Քուշները բարձր է գնահատել սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, հաղորդել է «Wall Street Journal»-ը։

Քուշներն ասել է, որ զրույցն անցել է երկու կողմերի միջև հարցերի ինտենսիվ փոխանակմամբ։ «Դա շատ լավ երկխոսություն էր։ Մենք շատ հարցեր տվեցինք, նա շատ հարցեր տվեց», - ասել է Քուշները։

Ռուսաստանի նախագահի, ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում սեպտեմբերի 5-ին և տևել է ավելի քան երեք ժամ։ Դրանից հետո ամերիկացի բանակցողներն այցելել են Կիեւ։

Send