Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է, որ Իրանը կհարվածի ամերիկյան նավթագազային օբյեկտներին։
«Ամեն ինչ պարզ է. այստեղ նավթի և գազի արտադրության շղթան լայնածավալ է, խոցելի և հասանելի։
Այս ջրերում և օբյեկտներում գործող ամերիկյան նավթագազային ընկերությունները նույնպես վտանգի տակ են։
Հարվածեք մեր օբյեկտներին, և դուք կստանաք հակահարված։ Մենք դա արդեն ապացուցել ենք։ Հարցրեք այն բազաներին, որոնք այլևս օգտագործելի չեն,- գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը՝ պատանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը գրել էր. «Եթե Իրանը կրակ բացի ամերիկյան նավերի վրա, մենք կոչնչացնենք (և կխորտակենք) նրանց տանկերները։ Նրանց մնում է միայն չկրակել ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա»։

Русский