Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը Նորվեգիայում ամերիկյան համակարգերի տեղակայումը դիտարկում է որպես ապակայունացնող գործողությունների շարքի քայլ․ Զախարովան։

Blog Image

Ռուսաստանը Նորվեգիայում ամերիկյան համակարգերի տեղակայումը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խիստ ապակայունացնող գործողությունների շարքի քայլ, հայտարարել է Մարիա Զախարովան։

Նորվեգիան Ռուսաստանի հետ սահմանի մոտ տեղակայել է չորս K9 ինքնագնաց հաուբիցներից բաղկացած հրետանային դիվիզիոն՝ մինչև 40 կմ կրակի հեռահարությամբ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակի խոսքով՝ այս ցամաքային համակարգերի տեղակայումը ցույց է տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը՝ զարգացնելու Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու և տարածաշրջանի ծովային զարկերակների վրա վերահսկողություն հաստատելու կարողությունը։

Զախարովան նաև ընդգծել է, որ «Mk-41»-ի վրա հիմնված համակարգերը կարող են արձակել հեռահար հրթիռներ, ինչը թույլ կտա ՆԱՏՕ-ին հարվածել Ռուսաստանի եվրոպական տարածքի զգալի մասին, այդ թվում՝ Մոսկվային։

«Հետևաբար, Վաշինգտոնում և Օսլոյում այդ համակարգերը Նորվեգիայում տեղակայելու որոշում կայացնողների համար զարմանալի չպետք է լինի, որ Ռուսաստանի պատասխանի շրջանակներում ամերիկյան համակարգերի տեղակայման վայրերը, դրանց հրամանատարական և վերահսկողական կառույցները և դրանց աջակցող ենթակառուցվածքները դառնում են Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերի հատուկ ուշադրության առարկա», - նշվել է հայտարարության մեջ։

Զախարովան նաև ասել է, որ Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը կարող է «չեղարկել» Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության վերաբերյալ կառուցողական երկխոսության նախապայմանները։

Send