Ռուսական Telegram հաղորդակի համահիմնադիր Պավել Դուրովը ներառվել է «Ռոսֆինմոնիթորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Դուրովը մեղադրվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեջ։ ԱԴԾ-ն ընդգծել էր, որ Telegram-ը չի ջնջում «բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր», որոնք օգտագործվում են ուկրաինական հետախուզական ծառայությունների, նաև ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ «զանգվածային սպանություններ նախապատրաստելու և կիբերխարդախություն իրականացնելու» համար։ Կառույցը նշել էր, որ ուկրաինական հետախուզական ծառայություններն օգտագործել են Telegram բոտ՝ ռուսներին դիվերսիաների դրդելու նպատակով հավաքագրելու համար։ Անցյալ ամռանից ի վեր գործի կապակցությամբ ձերբակալվել է 12-ից 22 տարեկան 46 անձ։ Նրանք կասկածվում են անվտանգության ուժերի վրա հարձակման, հրկիզման և կրիպտոարժույթի փոխանցման մեջ։ Դուրովը կարող է Ռուսաստանում դատապարտվել ցմահ ազատազրկման։

Русский