Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Տուսկը ենթադրել է, որ ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը

Blog Image

Նախնական տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռուսական Kh-101 բալիստիկ հրթիռը խախտել է երկրի օդային տարածքը, հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ներկայումս ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ռուսական «Kh-101» բալիստիկ հրթիռի հետ, բայց մենք չենք շտապում մանրամասն հետաքննության արդյունքները հրապարակել», - ասել է Տուսկը։

«Մենք պատրաստ էինք խփել այս հրթիռը, եթե այն շարունակեր իր թռիչքը», - հայտնել է Լեհաստանի վարչապետը։

Նա նշել է, որ «տուժածնների կամ վնասների մասին տեղեկություններ չկան»։

«Ուղղակի սպառնալիք չի եղել, քանի որ հրթիռն ընկել է չզարգացած տարածքում», - պարզաբանել է Տուսկը։

Send