Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում դասապրոցեսի ժամային փոփոխությունը նպաստե՞ց խցանումների նվազմանը

Blog Image

Երևանի խցանումների մասին ահազանգերը MediaHub-ին չեն դադարում։ Մասնավորպես, մեզ դիմած ծնողները պատմում են՝ չնայած օգոստոս ամսվա վերջին ԿԳՄՍ-ի հայտարարությանը, ըստ որի՝ դասապրոցեսը պետք է մեկնարկի 08:15-ին՝ Երևանը խցանումներից թեթևացնելու համար, արդյունք չեն տվել։

«Երեխայիս հազիվ եմ ամեն առավոտ հանում տանում դպրոց, էսքան ամսվա մեջ դեռ չի կարողանում հարմարվել նոր գրաֆիկին։ Արդյունքում խցանումների թիվը չնվազեց, իսկ երեխաները սկսեցին տանջվել»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրեր առաջ իր տված մամուլի ասուլիսում թեմայի վերաբերյալ հարցին չէր տիրապետում, նշելով. «Չեմ տիրապետում հարցին, իսկ խցանումների թեթևացումների մասով չեմ կարող ասել, մենք նման ուսումնասիրություն չենք վարում։ Ես էլ բավական շուտ եմ աշխատանքի գնում, այդ ժամին ընդհանրապես խցանումներ չեն լինում»։

Հարցի պատասխանը փորձեցինք պարզել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանից, ով նշեց՝ դասաժամերի փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել երթևեկության հոսքի անընդհատության մասով։

«Եթե ժամային գրաֆիկը չփոխվեր խցանումների մակարդակն ավելի  բարձր էր լինելու։ Մեր գործընկերների կողմից թվային ցուցանիշներ ենք ստացել, որոնցում պատկերի դրական դինամիկան երևում է»,- ասաց Հարությունյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send