Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկն ասել է, թե ինչ չի կարելի սուրճի մեջ ավելացնել՝ ոչ մի օգուտ չի մնա

Blog Image

Բժիշկները չեն ժխտում սուրճի օգտակար հատկությունները. ըստ էության, բժշկական տեսանկյունից այս ըմպելիքը համարվում է աներևակայելիորեն օգտակար: Միայն սխալ հավելումները կարող են անմիջապես զրկել այն իր բոլոր եզակի հատկություններից։

Օրինակ, նյարդաբան և Express-ի փորձագետ Ռոբերտ Լավը խորհուրդ է տվել երբեք սուրճ չխմել կաթով կամ սերուցքով: Դրանք ըմպելիքի համը դարձնում են ավելի մեղմ, բայց նաև զգալիորեն նվազեցնում են դրա հակաօքսիդանտային հատկությունները։

Սուրճը պարունակում է պոլիֆենոլներ: 100 մլ-ը պարունակում է ավելի քան 200 մգ բուսական միացություններ, որոնք պաշտպանում են մարդու մարմինը սրտի, անոթային և ուղեղի հիվանդություններից, այդ թվում՝ շաքարախտից և դեմենցիայից: Սակայն կաթնամթերքը թուլացնում է դրանց ազդեցությունը։

«Սպիտակուցները կապում են պոլիֆենոլները՝ զրկելով օրգանիզմին միացությունները կլանելու և դրանցից օգուտ քաղելու ունակությունից», - զգուշացրել է Լավը։

Նմանատիպ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս չհամատեղել կաթը պոլիֆենոլների այլ աղբյուրների հետ, ինչպիսիք են հապալասը։

Եթե սև սուրճը ձեզ դուր չի գալիս, դոկտոր Լավը խորհուրդ է տալիս ձեր ըմպելիքին ավելացնել կոկոսի, նուշի կամ որևէ այլ «վեգան» կաթ՝ կենդանական կաթի փոխարեն։

Send