Լրագրող Սոնյա Կոլտուկլիեւան վնասվածք է ստացել Բուլղարիայի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահ Միխաելա Դոցովայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Ըստ «Նովա» (Nova) հեռուստաալիքի՝ լրագրողը հարց ուղղելու նպատակով փորձել է բացել այն մեքենայի դուռը, որում նստած է եղել Դոցովան, սակայն նրա փորձը կանխվել է Ազգային պահպանության ծառայության աշխատակցի կողմից։ Միջադեպից հետո լրագրողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժշկական զննումից հետո նրան դուրս են գրել՝ տանը ապաքինումը շարունակելու համար։
Դոցովան այցելել է լրագրողին և ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ «Այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է։ Ես խորին ափսոսանք եմ հայտնում, քանի որ հարգում եմ լրագրողական մասնագիտությունը։ Սակայն Ազգային ժողովի նախագահը գտնվում է ԱՊԾ-ի պաշտպանության ներքո, որը գործում է հատուկ արձանագրություններին համապատասխան։ Ես ո՛չ լիազորություն ունեմ, ո՛չ էլ հնարավորություն՝ վերահսկելու նրանց աշխատանքը։ Երբ ես նստում էի մեքենան, Կոլտուկլիեւան բացեց դուռը, ինչն ինձ վախեցրեց։ Այնուհետև անվտանգության աշխատակիցները դուրս եկան, փակեցին դուռը, և մեքենան շարժվեց։ Թե ինչպես զարգացան իրադարձությունները դրանից հետո, ես տեղյակ չեմ և միջադեպի մասին իմացել եմ միայն լրատվամիջոցներից։ Ես ափսոսանք եմ հայտնում և կոչ եմ անում հետաքննել ԱՊԾ աշխատակցի գործողությունները», - նշել է Կոլտուկլիեւան։

Русский