Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրաձգություն Փարիզի արվարձանում. մեկ զոհ, չորս վիրավոր, հարձակվողը ձերբակալված է

Blog Image

Ֆրանսիայի Տրապ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Իրավապահ մարմինները ձերբակալել են հարձակման մեջ կասկածվող անձին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ըստ «Agence France-Presse» (AFP) գործակալության՝ ընդհանուր առմամբ կան հինգ տուժածներ, որոնցից մեկը մահացել է։ Մյուս տուժածների վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։

Պարզվում են հրաձգության հանգամանքները և կալանավորված անձի շարժառիթները։ Կասկածյալի ինքնությունը չի հրապարակվում։ Դեռևս հայտնի չէ նաև, թե արդյոք զոհն ու վիրավորները ճանաչել են հարձակվողին։

 

Send