Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Անցած 100 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը կանխել են 25 միլիարդ դոլարի իրանական նավթի արտահանումը․ CENTCOM

Blog Image

Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից ի վեր անցած 100 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը կանխել են 25 միլիարդ դոլար արժողությամբ իրանական նավթի արտահանումը, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Այսօր լրանում է 100 օրը, ինչ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը վերսկսել են Իրանի ծովային շրջափակումը՝ այսպես կոչված «պողպատե պատը»: Այս միջոցառումները թույլ չեն տվել արտահանել առնվազն 25 միլիարդ դոլար արժողությամբ իրանական հում նավթ, ինչպես նաև սահմանափակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հնարավորությունները՝ ֆինանսավորելու իրենց վերահսկողության ներքո զինված խմբավորումները, հանցավոր ցանցերը և ահաբեկչական գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:

Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանից ծովային ճանապարհով արտահանումներ և դեպի Իրան ներմուծումներ ընդհանրապես չեն իրականացվում: «Այս ժամանակահատվածում ծովային ճանապարհով Իրան ոչ մի ապրանք չի ներմուծվել և Իրանից ոչինչ չի արտահանվել՝ բացառությամբ ԱՄՆ զինվորականների կողմից թույլատրված մարդասիրական օգնության բեռների», - ընդգծել է CENTCOM-ը:

Հուլիսի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վերսկսել են շրջափակումը՝ թիրախավորելով այն նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այդտեղից: Այս միջոցառման նախորդ փուլը գործել է ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը:

Send